չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Adjarabet-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Adjarabet-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային ազգային կենտրոնի ստացած երեկվա ահազանգը Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին կեղծ էր։ 

Այսօր գրասենյակի անվտանգության բաժնից ստացվել է տեղեկություն, որ համապատասխան մարմինների կատարած ստուգման աշխատանքների արդյուքնում ռումբ չի հայտանաբերվել։

՛՛Աջարաբեթը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կատարած աշխատանքի համար և հայտնում է իր պատրաստակամությունը հետագա համագործակցության մասին անհրաժեշտության դեպքում։

Նման կեղծ ահազանգները Adjarabet.am-ի համար խիստ անընդունելի են և ընկերությունը հետամուտ կլինի մեղավորների բացահայտման ու օրենքով հասանելի պատժին արժանացնելու գործքում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: