երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրազեկում՝ էլեկտրական շչակների գործարկման մասին

Իրազեկում՝ էլեկտրական շչակների գործարկման մասին

Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գառնի համայնքի Հացավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 10:00-ից մինչև 11:00-ն գործարկվելու է էլեկտրական շչակ:

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրություններում։

  • Կիսվել: