երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աբովյանի դիահերձարանում պահվող զոհված 108 զինծառայողների ծնողների հիմնական մասը հրաժարվում են հուղարկավորել նույնականացված զինծառայողների մարմինները. ՔԿ

Աբովյանի դիահերձարանում պահվող զոհված 108 զինծառայողների ծնողների հիմնական մասը հրաժարվում են հուղարկավորել նույնականացված զինծառայողների մարմինները. ՔԿ

2020 թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից 1 տարի անց դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում պահվող  զոհված 108 զինծառայողների ծնողների հիմնական մասը հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված զինծառայողների մարմինները:  Այս մասին ի պատասխան  Zarkerak.am-ի հարցման հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել  Վարդանյանը:  

Նրա տեղեկացմամբ՝ այդ ծնողների հետ ամենօրյա ռեժիմով իրականացվում են համապատասխան աշխատանքներ: «Վերջիններս իրենց հարազատներին հրաժարվում են հուղարկավորել՝ պատճառաբանելով, որ կարծում են անձը գտնվում է ենթադրյալ գերության մեջ, պահանջում են կատարել կրկնակի դատագենետիկական փորձաքննություն, այդ թվում՝ իրականացնել ԴՆԹ նույնականացում մյուս հարազատների հետ, կամ ցանկանում են արտերկրում կրկնակի դատագենետիկական փորձաքննություն»:

Նա նաև հայտնել է, որ 2021 թ-ի օգոստոսի 16-ին թվով 53 բարդ փորձանմուշ դատագենետիկական փորձաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է Հոլանդիա, որոնց պատասխանները ստացել են:

Ըստ այդմ՝ 53 փորձանմուշներից 44-ը նույնականացվել է նախկինում արդեն նույնականացված մարմիններին, 5 փորձանմուշ որևէ ծնողի ԴՆԹ նմուշի հետ չի նույնականացվել, 2 փորձանմուշով նույնականացվել է մեկ նոր անձ, 2 փորձանմուշով ԴՆԹ պրոֆիլ հնարավոր չէ ստանալ:

Բացի այդ՝ ևս 47 բարդ փորձանմուշ դատագենետիկական փորձաքննութուն կատարելու նպատակով ուղարկվել է Հոլանդիա, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել:

Վարդանյանը նաև հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառաողներից չտարբերակելու և Արցախի հանրապետութան խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կամ մտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիականօ բյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»:

Մենք նաև հետաքրքրվել էինք դեռ այս տարվա հունիսին ՔԿ-ում հարուցված երկու քրեական գործերով, որոնք հարուցվել էին դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ: ՔԿ-ից այս առնչությամբ հայտնել են, որ ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտա-գործնական կենտոնի Աբոյանի մասնաչյուղում տեղի ունեցած դեպիք առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեաան գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչությունում:  

 ՀՀ Քննչական կոմիտեի պատասխան նամակը ներկայացնում ենք ստորև՝    

 

  • Կիսվել: