երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աբովյանցի երիտասարդի BMW մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել

Աբովյանցի երիտասարդի BMW մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայում «Մակարով» տիպի ատրճանակ է պահում:

Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 17-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում 35-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվեց և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ հայտնեց, որ մեքենայում ատրճանակ կա: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «ԲՄՎ»-ի սրահի պահոցում հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող ատրճանակ:

Քրեական վարույթը շարունակվում է:

  • Կիսվել: