կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Աբովյան քաղաքում վագոն-տնակ է այրվել

Աբովյան քաղաքում վագոն-տնակ է այրվել

Հունիսի 12-ին, ժամը 03:50-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում գտնվող մթերային խանութում:

🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է որպես խանութ շահագործվող վագոն-տնակում (մոտ 18 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 04:49-ին: Այրվել է վագոն-տնակը:

  • Կիսվել: