շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի հարակից տարածքում 10 հա բուսածածկույթ է այրվել

Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի հարակից տարածքում 10 հա բուսածածկույթ է այրվել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 16:18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի հարակից տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 17:13-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։

  • Կիսվել: