Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հրաժարական է տվել
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հրաժարական է տվել: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Նշվում է, որ նախարարների նոր կաբինետը ներկայացնելու է Աբխազիայի դե ֆակտո նորընտիր նախագահ Ասլան Բժանիան:
Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի աթոռը զբաղեցնելու է Ալեքսանդր Անկվաբը:
Նախօրեին կատարվել է Ասլան Բժանիայի երդմնակալության արարողությունը:



