երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԱԾ ներկայացուցիչներն «Էրեբունի» ԲԿ-ում հանդիպել են սահմանապահների, նրանց ընտանիքների անդամների հետ

ԱԱԾ ներկայացուցիչներն «Էրեբունի» ԲԿ-ում հանդիպել են սահմանապահների, նրանց ընտանիքների անդամների հետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող այցելությունները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ:

«ԱԱԾ տնօրենի տեղակալն իր խոսքում փաստել է հերոս հայորդիների սխրանքների բացառիկ կարևորությունը ռազմական գործողություններում, նրանց փոխանցել որոշակի ֆինանսական աջակցություն և ողջ համակարգի խորին երախտագիտությունը, ինչպես նաև ընդգծել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:

Առողջապահական հաստատության պատասխանատուներն առանձնահատուկ անդրադարձ են կատարել հերոս սահմանապահների անկոտրում կամքի, ինչպես նաև՝ բացառիկ խիզախությունների որոշակի ուշագրավ դրսևորումներին, որոնք նրանց կողմից ցուցաբերվել են բուժման այս օրերի ընթացքում՝ յուրովի ոգեշնչելով բուժաշխատողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: