ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱԾ-ն ճշտում է ՀՀ քաղաքացու՝ Ադրբեջանին գերի ընկնելու լուրի իսկությունը

ԱԱԾ-ն ճշտում է ՀՀ քաղաքացու՝ Ադրբեջանին գերի ընկնելու լուրի իսկությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզից Նարեկ Սարդարյանը կորել է։ ԱԻՆ-ն օրեր շարունակ որոնողական աշխատանքներ էր իրականացնում, սակայն՝ ապարդյուն:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են մի տեսանյութ, որից հասկանալի է դառնում, որ Նարեկ Սարդարյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

Նաև ակնհայտ է, որ հակառակորդ երկրի հատուկ ծառայությունները ստիպել են երիտասարդին խոսել Հայաստանի դեմ։

InfoPort.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել ԱԱԾ-ից, սակայն այս պահին այս առնչությամբ դեռ մեկնաբանություն չտրամադրեցին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում նշյալ տեղեկության իսկությունը պարզելու համար:

 

  • Կիսվել: