հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը

ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ԱԱԾ–ն առգրավվել է իր հեռախոսը։

«Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։

Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Նաիրի Հոխիկյանը մանրամասներ էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից, որում անդրադարձ էր եղել նաև Արցախի հարցի կարգավորմանն ու դրա վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշմանը։

  • Կիսվել: