ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱՏՄ-ն 2021-ին իրականացրել է 211 ստուգում, 44 վերստուգում

ԱԱՏՄ-ն 2021-ին իրականացրել է 211 ստուգում, 44 վերստուգում

Հրապարակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ընթացքում անցկացված ստուգումների հաշվետվությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱՏՄ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
 
՛՛Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածի 7-րդ մասի 2-րդ պարբերությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի թիվ 607-Ն որոշման թիվ 1 հավելվածը՝
 
հրապարակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ընթացքում անցկացված ստուգումների հաշվետվությունը, որին կարելի է ծանոթանալ ԱԱՏՄ պաշտոնական կայք-էջում՝ https://www.hlib.am/checks/# ։
 
2021 թ-ին, ըստ ԱԱՏՄ վերահսկողության չորս բնագավառի, իրականացվել է 211 ստուգում, 44 վերստուգում:
 
Հիշեցում
 
ԱԱՏՄ վերահսկողության 4 ոլորտներն են՝
 
 Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման,
 
 Դեղերի շրջանառության,
 
 Բժշկական օգնության և սպասարկման,
 
 Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ՛՛,-ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: