հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են Ավանի և Նորք-Մարաշի 11 մանկապարտեզի և 10 դպրոցի պատասխանատուների հետ

ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են Ավանի և Նորք-Մարաշի 11 մանկապարտեզի և 10 դպրոցի պատասխանատուների հետ

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ այսօր ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների 11 մանկապարտեզի և 10 դպրոցի պատասխանատուների հետ։

Տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության և ջերմային ռեժիմի սահմանված նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։

Զգուշացվել է, որ բողոքների առկայության դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրականացվի վարչարարություն։

  • Կիսվել: