երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները տնտեսվարողների շրջանում

ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները տնտեսվարողների շրջանում

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները արտակարգ դրության պայմաններում աշխատելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների շրջանում:

Հաշվի առնելով մեծաքանակ աշխատողներ ունենալու հանգամանքը՝ ապրիլի 6-ին, 7-ին և 8-ին ԱԱՏՄ-ն մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել «Ագարակի պնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում:

Տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Դիտարկումները լինելու են շարունակական՝ ուղղված թերությունների կանխարգելմանը, խախտումների բացահայտմանը և վերացմանը։

Պարետի որոշմամբ հաստատված Ուղեցույցի նորմերի պահպանումը պարտադիր է արտակարգ պայմաններում գործելու թույլտվություն ունեցող բոլոր տնտեսվարողների համար։ Խախտումների համար սահմանված են պատասխանատվության միջոցներ։

 

ԱԱՏՄ-ն ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը:

 

  • Կիսվել: