ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից

91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից

91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկությունը դրված է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

«Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70 տոկոսը»,- նշված է հաղորդագրության մեջ։

91-ամյա տատիկը  խորին շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից:

  • Կիսվել: