չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
9-րդ միջոցառման ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎՈՒՄ Է, եթե․․․ պարզաբանում

9-րդ միջոցառման ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎՈՒՄ Է, եթե․․․ պարզաբանում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎՈՒՄ Է, եթե․

🚫 երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 12-ից 30-ը ներառյալ հանդիսացել է գրանցված աշխատող,

🚫 երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (ԱՁ գործունեությունը մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել),

 

🚫 երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ը հանդիսացել է գրանցված աշխատող, և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500.000 դրամը,

🚫 երեխայի ծնողներից մեկը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ, 6-րդ, 7-րդ կամ 8-րդ միջոցառման շահառու է,

🚫 ընտանիքը նպաստառու է (ընտանեկան նպաստ է ստացել նաև մարտ ամսին),

 

🚫 երեխան և (կամ) ծնողները բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն՝ ըստ ՀՀ-ում բնակության վայրի հասցեի,

🚫 ծնողները (միայնակ ծնողը) երեխայի (երեխաների) հետ նույն հասցեում հաշվառված չեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների,

🚫 երեխան կամ դիմող ծնողը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չեն գտնվում ՀՀ-ում,

🚫 երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,

 
 

🚫 ՔԿԱԳ մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ երեխան կամ դիմող ծնողը մահացած են։

 

 

 
 

  • Կիսվել: