ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
78 բուժաշխատող 13 ժամում իրարից բաժանել է սիամական երկվորյակներին

78 բուժաշխատող 13 ժամում իրարից բաժանել է սիամական երկվորյակներին

Նիգերիայի Աբուջա քաղաքում 78 բուժաշխատող 13 ժամ վիրահատություն է անցկացրել՝ իրարից բաժանելով սիամական երկվորյակներ Մերսի և Գուդնեսս Էդերին, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ վիրահատությունը կատարվել է 2019 թ. նոյեմբերին, սակայն բժիշկները միայն հիմա են մանրամասներ հայտնում, երբ երկվորյակների առողջական վիճակը կայունացել է:

1000-ավոր դոլարներ արժողությամբ  վիրահատությունը Էդերի ընտանիքի համար կատարվել է անվճար: Միայն տեղի բժիշկների մասնակցությամբ կատարված վիրահատությունը տևել է 13 ժամ:

 
 

  • Կիսվել: