հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
74 նոր դեպք՝ Կոտայքում. արձանագրված մահերի թիվը 10 է

74 նոր դեպք՝ Կոտայքում. արձանագրված մահերի թիվը 10 է

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է:

«Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպքեր, որից առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք»,- տեղեկացնում է մարզպետարանը:

 
 
 

  • Կիսվել: