ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
70 տարի առաջ այս օրերին Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել առաջին գիտաժողովը

70 տարի առաջ այս օրերին Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել առաջին գիտաժողովը

70 տարի առաջ՝ 1951թ-ի նոյեմբերի 12-16-ին, առաջին անգամ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) անցկացվել է գիտաժողով, որը կրում էր «Աստղասփյուռները և ջերմ հսկաների բաշխվածությունը» խորագիրը։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

«Սա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Աստղագիտական խորհրդի գիտաժողովն էր, որը նվիրված էր Բյուրականում նոր հայտնաբերված աստղասփյուռերին և այն ջերմ հսկաների բաշխվածությանը, որոնք կազմում են OB տեսակի աստղասփյուռներ։

Հետաքրքիր է, որ գիտաժողովն ընթացել է ԲԱ գլխավոր վարչական շենքում (տես կից նկարում) դեռ այն ժամանակ, երբ կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ էին։

Հետագայում Բյուրականի աստղադիտարանը դարձավ աստղագիտական գիտաժողովների անցկացման ակտիվ վայր։ Բավական է նշել, որ այն կազմակերպել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 6 գիտաժողով և այդ ցուցանիշով մտնում է ՄԱՄ գիտաժողովներ առավել հաճախ անցկացրած վայրերի լավագույն տասնյակը։ Այստեղ են կազմակերպվել նաև արտերկրային քաղաքակրթությունների հիմնախնդրին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը (1971թ․), Եվրոպական տարեկան համաժողովը (2007թ․), ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային կոնֆերանսը (2017թ․), միջճյուղային գիտություններին նվիրված գիտաժողովներ (2014 և 2021 թթ․) և այլն»,- տեղեկացնում են աստղադիտարանից։

  • Կիսվել: