ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
7-ամյա տղան զանգահարել է Ոստիկանություն և 911 ու հայտնել, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ռումբ է տեղադրված

7-ամյա տղան զանգահարել է Ոստիկանություն և 911 ու հայտնել, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ռումբ է տեղադրված

Ապրիլի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և միաժամանակ՝ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ռումբ կա տեղադրված։ 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյուքնում արտառոց ոչինչ չեն հայտնաբերել և պարզել են, որ ահազանգը կեղծ է։ 

Իրավապահները պարզել են, որ ահազանգը 911 տվել է Երևանի բնակիչ 7-ամյա Ադամ Ա․-ն։ 

  • Կիսվել: