ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
68-ամյա տղամարդն առևանգված ավտոմեքենայով բախվել էր ճամփեզրի բետոնե սյուներին

68-ամյա տղամարդն առևանգված ավտոմեքենայով բախվել էր ճամփեզրի բետոնե սյուներին

Օգոստոսի 7-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կապան քաղաքի Մանուկյան փողոցից «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է առևանգվել։ 

 

Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ավտոմեքենան առևանգած 68-ամյա տղամարդը, Արծվանիկ բնակավայր չհասած, բախվել է ճամփեզրի բետոնե սյուներին ու վթարված մեքենան կայանել ճամփեզրին: Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տուժողից ընդունվել է հաղորդում:

 

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: