երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը կքննվի այսօր

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը կքննվի այսօր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ 17։00-ին արտահերթ նիստ է հրավիրվել։

ԿԸՀ-ն այդ նիստում քննելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ է միջնորդություն ներկայացրել։

Նարեկ Կարապետյանն այսօր ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա քաղաքական հետապնդման օրինակ է։

«Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է»,- նշեց նա։

  • Կիսվել: