երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
63-ամյա կինը փոստային ծրարով թմրանյութ է ստացել (տեսանյութ)

63-ամյա կինը փոստային ծրարով թմրանյութ է ստացել (տեսանյութ)

Հոկտեմբերի 28-ին իրավապահ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների հետ, ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` Արտաշատ քաղաքի «Հայփոստի» բաժանմունքի մոտից բերման ենթարկեցին Աթարբեկյան փողոցի 63-ամյա մի բնակչուհու:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մաքսանենգ ճանապարհով արտերկրից ուղարկված փոստային ծրար, որի մեջ պոլիէթիլենային փաթեթով դեղնականաչավուն, սուր հոտով, կիսամանրացված մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 19 գրամից ավելի քաշով:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: