հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
60 մլն դրամ` Կարեն Դեմիրճյանի արձանի ու պատվանդանի պատրաստման ու տեղադրման համար

60 մլն դրամ` Կարեն Դեմիրճյանի արձանի ու պատվանդանի պատրաստման ու տեղադրման համար

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, ԿԳՄՍ նախարարության բյուջեից 1.9 միլիարդ դրամ կհատկացվի կրթության և մշակույթի ոլորտի շինությունների և հաստատությունների կապիտալ ծախսերի համար:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է շինարարական աշխատանքներ իրականացնել 7 քոլեջում, 10 ավագ դպրոցներում մասնավորապես, նախատեսվում է տանիքի կամ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ իրականացնել։

Բացի այդ, ըստ նախարարի, 4 ավագ դպրոցի մասնակի ընթացիկ նորոգում կարվի։

«30 հիմնական ու միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավում  էլ կլինի, որոնց թվում են խոցելի երեխաների սոցիալական ներդրման նպատակով թեքահարթակների կառուցում, սանհագույցների հարմարեցում, աջակցման սենյակների կառուցում: ԿԿառուցվի մեկ դպրոց, ինչպես նաև մեկ դպրոց կվեռակառուցվի»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա նաև հայտնեց, որ սեպտեմբերի մեկին ամբողջությամբ նոր 21 նախակրթարան կլինի հանրապետությունում։

Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ աշխատանքներ կտարվեն նաև թանգարաններում ու թատրոններում։ «Մասնավորապես, 60 մլն դրամ կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին Կարեն Դեմիրճյանի արձանի ու պադվանդանի պատրաստումն ու տեղադրումն իրականացնելու համար»,- ասաց նա։

Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանից հետաքրքվեց, թե արդյոք կարողանալու են խոստացած հարյուր ծրագրերը իրականացնել, ինչին ի պատասխան Ղուլարյանն ասաց, որ դր համար անում են ամեն ինչ։

  • Կիսվել: