56-ամյա վարորդը Mercedes-ով Դիլիջանի ոլորաններում հայտնվել է փոսում
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Հրաչյա Կ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 82 կմ հատվածում, Դիլիջանի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և սահելով, հայտնվել փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։


