«5165»-ը «կարմիր ժապավենների» ակցիա է իրականացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը
«5165»-ը «կարմիր ժապավենների» ակցիա է իրականացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք կարմիր ժապավեններ կապելով իրենց թևերին շրջեցին Երևանի կենտրոնում՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը և անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ շարժումը գնացել էր Ազատության հրապարակ՝ հայտարարելով, որ «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։