շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
50-ամյա տղամարդու մոտ 130 գրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

50-ամյա տղամարդու մոտ 130 գրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մայիսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները, ճամապարհային ոստիկանների հետ համատեղ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ժամը 18-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղուց իրավապահները ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկեցին Հալաբյան փողոցի 50-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանաչ և շագանակագույն մանրացված չորացված բուսական զանգվածներ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց է, քաղել է անցյալ տարի Ազատավան գյուղում վայրաճ թփերից և պատրաստել իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: