չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն նաև արդեն Ալավերդիում

50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն նաև արդեն Ալավերդիում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ շարժական մամոգրաֆն արդեն Ալավերդի քաղաքում է: 

Փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն:

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը սկսվում է վաղ ախտորոշումից: Պետության շնորհիվ 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն: 

  • Կիսվել: