ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
44-օրյա պատերազմում զոհված 93 զինծառայողի աճյուն հողին չի հանձնվել. ՔԿ

44-օրյա պատերազմում զոհված 93 զինծառայողի աճյուն հողին չի հանձնվել. ՔԿ

44-օրյա պատերազմում զոհված, դատաբժշկական փորձաքննություններով նույնականացված, սակայն դեռեւս չհուղարկավորված զինծառայողների թիվը 93 է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Անդրադառնալով չհուղարկավորելու պատճառներին՝ Աբրահամյանն ասաց, որ հիմնականում հարազատները չեն ընդունում փորձաքննություններով նույնականացման տվյալները։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն որոնց փորձաքննության տվյալները չեն ընդունվել հարազատների կողմից, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հատուկ հատկացված տարածքում։

Գերեզմանների վրա կլինեն փոքրիկ քարեր, որոնց վրա խաչեր։ Յուրաքանրյուր խաչի տակ կլինի ԴՆԹ կոդ, տվյալ զինծառայողի ծննդյան ու մահվան տարեթվերը։ Անուն, ազգանուն չեն գրվելու։

 

  • Կիսվել: