ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
40-ամյա տղամարդը ցանկացել է ցած նետվել Երևանի Հաղթանակ կամրջից

40-ամյա տղամարդը ցանկացել է ցած նետվել Երևանի Հաղթանակ կամրջից

Օգոստոսի 21-ին, Ժամը 20։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (արական սեռ, ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը:

  • Կիսվել: