երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
40-ամյա տղամարդու մոտ ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվել

40-ամյա տղամարդու մոտ ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունիսի 7-ին Իջևան քաղաքի Շատրվաններ կոչվող տարածքում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Բերդ համայնքի 40-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են լիցքավորված գազային ատրճանակ, երկու գազալիցքավորիչ, մեկ տուփ գնդիկներ և ծալովի դանակ:

40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: