ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
4 համայնքում ևս կունենանք ժամանակակից բժշկական կենտրոններ․ Թորոսյան

4 համայնքում ևս կունենանք ժամանակակից բժշկական կենտրոններ․ Թորոսյան

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է շինարարության մրցույթներ Աշտարակի, Տաշիրի, Նաիրիի (Եղվարդ) և Վաղարշապատի բժշկական կենտրոնների կառուցման և վերակառուցման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

 

«2-3 տարվա ընթացքում այս 4 համայնքներում ևս մենք կունենանք ժամանակակից բժշկական կենտրոններ, ինչպես այլ բազմաթիվ համայնքներում»,-գրել է Թորոսյանը։

Մրցույթի մասին այլ անրամասներ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3AKYYN

  • Կիսվել: