երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
34-ամյա կինը դանակահարել էր 45-ամյա տղամարդուն

34-ամյա կինը դանակահարել էր 45-ամյա տղամարդուն

Օգոստոսի 12-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 45-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում 45-ամյա տղամարդը 34-ամյա ընկերուհու հետ եղել են Ջանֆիդա գյուղի վարչական տարածքի լճերի մոտ, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 34-ամյա կինը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա տղամարդուն:

Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 13-ի առավոտյան 34-ամյա կինը Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի սրճարանի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

 

  • Կիսվել: