երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես կստանա գեղեցիկ տեսք. սրճարանի ծավալները 50 տոկոսով կրճատվում են, կավելանան կանաչապատ հատվածները

30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես կստանա գեղեցիկ տեսք. սրճարանի ծավալները 50 տոկոսով կրճատվում են, կավելանան կանաչապատ հատվածները

Մերգելյանի այգու երկու նախագիծ ունեինք, և քվեարկության արդյունքով հաղթել է երկրորդ տարբերակը, բայց, հաշվի առնելով քաղաքացիների մեկնաբանությունները, այգու մի փոքր այլ տարբերակ ենք ունենալու։  

Քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հստակեցրեց՝ սրճարանի ծավալները մոտ 50 տոկոսով կրճատվում են, և հաշվի առնելով երևանցիների պահանջները հնարավորինս ավելացնում են կանաչապատ հատվածները։

«Դրանք նորմալ, բնական պահանջներ էին, որոնք մենք հանձն ենք առնում իրականացնել։ Աշխատանքները պետք է մաքսիմալ արագ անել։ Այո, 30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես այս տարվա ընթացքում կստանա շատ գեղեցիկ այգու տեսք»,-ընդգծեց Ավինյանը։

  • Կիսվել: