3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում. նախարար (տեսանյութ)
3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին՝ տքնաջան աշխատանքի համար։
Նախարարը նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.


