չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը. խուլիգանություն կատարող երիտասարդներին բաժին են տարել

29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը. խուլիգանություն կատարող երիտասարդներին բաժին են տարել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները մայիսի 23-ին, ժամը 05.10-ին, Խանջյան փողոցի ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել երեք երիտասարդների:

Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ էին հնչեցնում:

Ձերբակալման ժամանակ 29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը և նետել մոտը եղած օդաճնշիչ ատրճանակը. այն դեպքի վայրում հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: