չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում

28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում

Հուլիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:25-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ Մարմարաշենի կամրջի մոտ, Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Չեն Խուանպենգը իր վարած BMW Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյան, տապալել այն ու հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի հիվադանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով որ ինքը չի տուժել: Նրա հետ ավտոմեքենայում նույնպես չինացի ուղևորներ են եղել, որոնք նույնպես հրաժարվել են բժշկական օգնությունից:  

Վթարի փաստով նշված գումարտակում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: