ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
27 տարի բանակը չենք կառուցել, բայց հիմա սկսեց կառուցվել, ինչ կարողացավ՝ կառուցեց, իսկ մինչ այդ չեն հասցրել ոչ մի բան. ԵԿՄ անդամ

27 տարի բանակը չենք կառուցել, բայց հիմա սկսեց կառուցվել, ինչ կարողացավ՝ կառուցեց, իսկ մինչ այդ չեն հասցրել ոչ մի բան. ԵԿՄ անդամ

Երկրապահը միշտ կանգնած է եղել ոչ թե բանակի կամ մյուսի կողքին, այլ միշտ կռվող մարդիկ գնում և կռվում են, մնացածը մեր գործը չէ, թե ով ինչ է ասում: Ես նրան չեմ ճանաչում, Ռուսաստանից եմ եկել կռվելու, չեմ էլ ուզում ճանաչել, ոչ մեկին, ես իմ հողն եմ պահում ու վերջ. Եռաբլուր պանթեոնում Tert.am-ին ասաց ԵԿՄ անդամն ի պատասխան հարցի, թե  Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու փաստին ինչպե՞ս եք վերաբերվում:

Հարցին, թե կնքված եռակողմ հայտարարագրի վերաբերյալ ի՞նչ կասեք, ԵԿՄ անդամն ասաց, որ միայն կարող են շնորհակալություն հայտնել նրան, ով ստորագրել է:

Հարցին, թե ո՞ր հատվածում եք ծառայել ԵԿՄ անդամն  ասաց՝ Քելբաջարից մինչև Ներքին Հանդ:  Ի պատասխան հարցի՝ այնտեղ եք եղել ու շնորհակալությո՞ւն եք հայտնում, պատասխանոեց՝ այո, որ մնացածը եկան տուն հասան:

Լրագրողի մյուս հարցին, թե համամի՞տ եք, Սասուն Միքայելյանի պնդման հետ, որ 30 տարի բանակ չենք կառուցել, պատասխանեց. «27 տարի չենք կառուցել, բայց հիմա սկսեց կառուցվել, ինչ կարողացավ կառուցեց, իսկ մինչ այդ չեն հասցրել ոչ մի բան»:

Դիտարկմանը, թե շատերը մտահոգություն են հայտնւմ, որ բանակը գլխատվեց նաև սպառազինության ձեռքբերման ծրագիրը փոխեցին, Մովսես Հակոբյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը նման հայտարարություն են անում, ԵԿՄ անդամը պատասխանեց.

«Հայտարարություն կարող է անել այն տղեն, որ այնտեղ կանգնել է ու հիմա այստեղ գտնվում է, իսկ այն մարդիկ, որ գնացել են հյուր ու հետ են եկել, թող հայտարարություն չանեն: Այնպիսի մարդկանց անուն եք տալիս, որ այն ժամանակ, որ «սալդատը»  ցորեն էր ուտում, հիմա մարդիկ ուտում են այնպես, ինչպես պետքն է, այն ժամանակ, որ ծնողները «տռուսիկ, մայկա» էին առնում «սալդատին» հիմա ամեն ինչ կա: Ես մի բան կասեմ, որ մեկ միլիոնանոց ժողովուրդը կռվել է 80 միլիոնի դեմ ու երկու մետր է տվել, չի կարելի ասել տվել են»:

ԵԿՄ մեկ այլ անդամ նշեց. «30 տարվա մեջ ի՞նչ են բերել եղած ճանապարհը քանդել են, բանակը քանդել են եղածը շորթել են, այսօր պարտությունը իրանց արարքն է: Այն հրապարակում կանգող Վազգեն Մանուկյանը, որ 5000 երիտասարդ է վախեցնում, ո՞ւր էին դրանք, թող կանգնեին պահպանեին Շուշին, ոչ թե փախնեին»:

  • Կիսվել: