երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
27-ամյա գորիսեցու «Կամազ»-ում ապօրինի հատված 18 խմ բոխի է հայտնաբերվել

27-ամյա գորիսեցու «Կամազ»-ում ապօրինի հատված 18 խմ բոխի է հայտնաբերվել

Մայիսի 30-ին՝ 23:10-ին, Գորիսի ոստիկանները, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են Գորիս գյուղի բնակիչ, 27-ամյա երիտասարդի վարած «ԿամԱԶ»-ը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Թափքում եղել է բոխի ծառի փայտանյութ, որի համար վարորդը չի ներկայացրել Կապանի անտառտնտեսության՝ փայտանյութը գնորդին հանձնելու վերաբերյալ ելքի արձանագրությունը:

18 խմ բոխին տեղափոխվել է Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: