ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի 43-ամյա բնակչին․ Վերջինս մահացել է

25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի 43-ամյա բնակչին․ Վերջինս մահացել է

Երեկ՝ մայիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Ալիկ Ե․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Տերյան – Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Կարեն Մ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին անգիտակից վիճակում իր ավտոմեքնայով տեղափոխել է «Քաջարան» բժշկական կենտրոն և այդ մասին ահազանգել Ոստիկանության Քաջարանի բաժին։

։Ժամը 23։00-ին «Քաջարան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ալիկ Ե․-ն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում որպես անվտանգության մասնագետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: