շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
24 մլն 281 հզ․ դրամ՝ կառավարության կողմից Հրանուշ Հակոբյանի՝ «Արի տուն»-ը կրկնօրինակելու համար

24 մլն 281 հզ․ դրամ՝ կառավարության կողմից Հրանուշ Հակոբյանի՝ «Արի տուն»-ը կրկնօրինակելու համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ»-ի հետ, որն իրենից ենթադրում է միջոցառման կազմակերպման ծառայություններ:

Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնելու: Նախարարությունը, թեեւ փակված է, այնուամենայնիվ, Հայաստանում գործում է դեռ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որն էլ ստանձնել է այս պայմանագրի կատարումը։

Պայմանագրով նախատեսվում է. ««Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման շրջանակներում ծառայությունների ձեռքբերում, այդ թվում՝ միջոցառումների հետ կապված ծառայություններ. միջոցառումը պետք է կազմակերպել 2024 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը: Օրակարգը նախապես կտրամադրվի Պատվիրատուի կողմից»:

Կհետեւենք իրադարձության զարգացումներին»:

Ավելին՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: