ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
21-ամյա վարորդը BMW-ով կառավարության հարևանությամբ բախվել է ծառերին ու հայտնվել մայթին

21-ամյա վարորդը BMW-ով կառավարության հարևանությամբ բախվել է ծառերին ու հայտնվել մայթին

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Գրում է Shamshyan.com-ը։ 

Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Քինակցյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մելիք Ադամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում նախաձեռնվել է վարույթ:

 

  • Կիսվել: