շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
2026-ին կմեկնարկի Քաջարանի թունելի շինարարությունը. Խուդաթյան

2026-ին կմեկնարկի Քաջարանի թունելի շինարարությունը. Խուդաթյան

2026 թվականին Հայաստանի հարավում կմեկնարկի Քաջարանի թունելի կառուցումը։ Այս մասին այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հիմա մենք գտնվում ենք մրցույթի արդյունքների ամփոփման փուլում։ Շուտով կհայտարարվի հաղթող ընկերությունը»։

Ըստ նախարարի՝ գալիք տարի կսկսվի նաև Սիսիան-Քաջարան ճանապարհի տարբեր հատվածների և Բարգուշատի թունելի շինարարական աշխատանքների ֆինանսավորումը։ Այդտեղ շինարարական ընկերության հետ բանակցությունները դեռ շարունակվում են։

«Ծրագրերում է նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների վերակառուցման ավարտը»,-ասաց նա:

Խուդաթյանը տեղեկացրեց նաև, որ 2026 թվականին 60 մլրդ դրամ վարկային միջոցների հաշվին նախատեսվում է ավարտել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կիլոմետրանոց ավտոմայրուղու հատվածի շինարարությունը։

Նա հավելեց, որ նախատեսվում է շահագործման հանձնել Լանջիկ-Գյումրի ճանապարհի 23.2 կմ երկարությամբ հատվածը։ Կշարունակվեն Քաջարան-Ագարակ ճանապարհի հատվածի շինարարական աշխատանքները։ Խոսքը վ32 կիլոմետրի մասին է:

  • Կիսվել: