կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
2025 թվականին Հայաստանում վերանորոգվել է ընդհանուր առմամբ 504 կմ ճանապարհ․ նախարար

2025 թվականին Հայաստանում վերանորոգվել է ընդհանուր առմամբ 504 կմ ճանապարհ․ նախարար

2025 թվականի ընթացքում ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում վերանորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել է ընդհանուր առմամբ 504 կմ ճանապարհ։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«Մեծ մասն, իհարկե, հիմնանորոգումներն են։ 267 կմ ճանապարհ հիմնանորոգվել է, 184 կմ ճանապարհ միջին նորոգման է ենթարկվել և 57 կիլոմետր, որը հիմնականում Հյուսիս-հարավի հատվածն է, վերակառուցվել է նախորդ տարվա ընթացքում», - ասել է Խուդաթյանը։

Նախարարը պարզաբանեց, որ նշված թիվը չի ներառում 2025 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները։ Ըստ նրա՝ 2025 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրերով կառուցվել և վերակառուցվել է 265 կմ ճանապարհ։

  • Կիսվել: