կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. Բաբկեն Թունյան

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. Բաբկեն Թունյան

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է պատկերված լինի։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա հիշեցրեց, որ այդպես է նախատեսված 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով։
 
]Թունյանը նաև նկատեց, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով ծխախոտը պետք է վաճառվի առողջության հետ կապված վատ նկարներով։ Հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, թե ինչ պետք է այս դեպքում արվի։
 
«Օրենքը փոխելու ենք ու համապատասխանցնենք տեխնիկական կանոնակարգին, թե ԵԱՏՄ-ին համոզելու ենք՝ փոխեն տեխռեգլամենտն ու դարձնեն մերը, թե՞ գնալու ենք, խնդրենք, որ Հայաստանի համար այս նույն ռեժիմը պահպանվի»,– հարցրեց Թունյանը։
Հավելեց` հարցին պետք է մոտենալ նաև արտադրողների տեսանկյունից` ովքեր պետք է 6-7 ամիս առաջ արդեն հստակ իմանան, թե ինչ է լինելու հունվարից, որ պատրաստ լինեն։
Թորոսյանն ի պատասխան նշեց, որ այս հարցով պետք է զբաղվեն Էկոնոմիկայի նախարարություն ու պատասխանատու մյուս կառույցները։

  • Կիսվել: