երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ

2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ

Երևանի «Հաղթանակ» թաղամասի 1-ին փողոցում տասնամյակներ շարունակ կոյուղատար համակարգ չի եղել:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այստեղ զրոյից նոր համակարգ է կառուցվել: Հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են:«Այս տարի նախատեսում ենք շուրջ 15 կմ երկարության կոյուղատար ու հեղեղատար համակարգերի կառուցում և վերակառուցում»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից  1 մլրդ 700 մլն դրամ գումար է հատկացված: Այսօր զուգահեռ շինարարություն է Նուբարաշենում և Աջափնյակի Նազարբեկյան թաղամասում:

Բոլոր տեղերում հին թուջե, քայքայված խողովակները փոխարինվում են ժամանակակից նոր խողովակաշարերով, որոնք կարող են անխափան ծառայել մինչև 70 տարի:  

Կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման ընթացքում շինարարներն օգտագործում են նաև նորագույն տեխնոլոգիաները՝ քաղաքին պատճառվող վնասը նվազեցնելու համար: 

Կոյուղագծերի փոխարինումն ու նորերի կառուցումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին՝ խնդիրը հիվնովին լուծելու համար: Կոյուղագծերի խնդիրը միայն ենթակառուցվածքային չէ, այն նաև առողջապահական ու սոցիալական նշանակություն ունի: Այսօր համակարգերի վերակառուցման  ավելի փոքր ծավալներով աշխատանքներ են տարվում նաև վարչական շրջանների ուժերով:  

  • Կիսվել: