երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
2023 թվականը կլինի ամենատաքը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

2023 թվականը կլինի ամենատաքը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Եղանակի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2023 թվականը կլինի ամենատաքը այն բանից հետո, երբ նոյեմբերը դարձավ հերթական ռեկորդային տաք ամիսը։ Այս մասին տեղեկանում է France 24 պարբերականից։

Նշվում է, որ Եվրոպայի Copernicus կլիմայի փոփոխության ծառայությունն արձանագրել է ամենատաք նոյեմբերը, երբ մոլորակի ջերմաստիճանը եղել է մինչարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից միջինը 1.46 աստիճանով բարձր՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։ Նոյեմբերին Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը կազմել է զրոյից բարձր 14,22 աստիճան, ինչը 0,32 աստիճանով գերազանցել է 2020 թվականի նախորդ ռեկորդը։ Արդյունքում նոյեմբերը դարձել է 2023 թվականի վեցերորդ ամիսն անընդմեջ, որը գերազանցում է ջերմաստիճանային ռեկորդները։

«Նոյեմբերին գլոբալ արտասովոր ջերմաստիճանը, այդ թվում՝ երկու օրերը, որոնք 2 աստիճանով են բարձր եղել մինչարդյունաբերական մակարդակից, նշանակում են, որ 2023 թվականը կլինի ամենատաք տարին դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում», - մեջբերում է France 24-ը Copernicus-ի փոխտնօրենի խոսքը:

  • Կիսվել: