ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2023-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործազուրկ քաղաքացիների թիվը կազմել է ավելի քան 48,5 հազար. նախարար

2023-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործազուրկ քաղաքացիների թիվը կազմել է ավելի քան 48,5 հազար. նախարար

Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործազուրկների թիվը կազմել է 48 հազար 561։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ այս ցուցանիշը 16,5 տոկոսով պակաս է 2021 թվականի ցուցանիշից։

Մկրտչյանի խոսքով՝ գործազուրկների ընդհանուր թվից 62,8 տոկոսը կամ 30 հազար 543-ը կանայք են։ ՛՛Այս ցուցանիշը 2021 թվականի համեմատ նվազել է 1,4 տոկոսով՛՛,-ասաց նա:

Նախարարը նաեւ հայտնեց, որ  2022 թվականին աշխատանքի է տեղավորվել 10 հազար 362 մարդ, ինչը 2,4 տոկոսով ավելի է 2021 թվականի համանման ցուցանիշից։

 

  • Կիսվել: