ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2023-ի հունվար-մայիս ամիսներին ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտ

2023-ի հունվար-մայիս ամիսներին ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտ

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով: 

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով,- հայտնում են ՊԵԿ-ից։

  • Կիսվել: