ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
2023-24 թվականներին սովորող 171 եզդի աղջիկ դուրս է եկել հանրակրթական դպրոցից. պատգամավոր

2023-24 թվականներին սովորող 171 եզդի աղջիկ դուրս է եկել հանրակրթական դպրոցից. պատգամավոր

2023-24 թվականների ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող ազգությամբ եզդի 1319 աղջկանից 171 դուրս է եկել կրթական համակարգից։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալները:

«Երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժն առավել ակնհայտ է ավագ դպրոցներում։ Մասնավորապես՝ 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ նկատվում է 52,7 տոկոսի չափով նվազում, 11-րդ դասարանում 69,5 տոկոս, 12-րդ դասարանում 88,2 տոկոս նվազում։ Եվ այս խնդիրը համատարած բնույթ է կրում ոչ միայն ազգությամբ եզդի, այլ նաև ազգությամբ հայերի շրջանում»,-ասաց Ղազարյանը։

  • Կիսվել: