հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2022 թվականին 24 համայնքներում կանցկացվեն ընտրություններ. Տիգրան Մուկուչյան

2022 թվականին 24 համայնքներում կանցկացվեն ընտրություններ. Տիգրան Մուկուչյան

2022 թվականին 24 համայնքներում կանցկացվեն ընտրություններ: Այդ աշխատանքներն իրականացնելու համար կձևավորվի մոտ 300 տեղամաս: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Գալիք տարվա ֆինանսական հատկացումները կլինեն հիմնականում երեք ուղղություններով՝ ապարատի պահպանման ծախսեր, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Նշվել է, որ ապարատի պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չեն կրել:

Ընտրական օրենսգրքում փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում են ծրագրային նոր լուծումներ՝ նոր մոտեցմամբ: 

  • Կիսվել: